Դիպլոմային նախագիծ. Ծիսական երգերը, խաղերգերը, ծիսակարգը՝ երեխայի երաժշտական մշակույթի ձևավորման միջոց

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

 

Մուրադյան Ռուզաննա

 

                          Դիպլոմային նախագիծ

 

Ծիսական երգերը, խաղերգերը, ծիսակարգը՝ երեխայի երաժշտական մշակույթի ձևավորման միջոց 

 

Միջին մասնագիտական նախադպրոցական կրթություն

 

Դիպլոմային նախագծի ղեկավար՝ Մարինե Մկրտչյան

ՀՀ, ք. Երևան 2018

Читать далее «Դիպլոմային նախագիծ. Ծիսական երգերը, խաղերգերը, ծիսակարգը՝ երեխայի երաժշտական մշակույթի ձևավորման միջոց»

Реклама

Նախակրթարանում երաժշտության ծրագրի մեթոդական մշակում. հեղինակ՝ Մարինե Մկրտչյան 

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Նախակրթարանում երաժշտության ծրագրի մեթոդական մշակում.

հեղինակ՝ Մարինե Մկրտչյան Читать далее «Նախակրթարանում երաժշտության ծրագրի մեթոդական մշակում. հեղինակ՝ Մարինե Մկրտչյան «

Համբարձումը քոլեջում

«Համբարձման ծեսը նախակրթարանում» նախագծով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում Նախադպրոցական կրթության շրջանավարտներով  իրականացրեցինք Համբարձման ծեսը: Մասնակիցներն ուսումնասիրել էին ծեսը, գիտեին ծիսական գործողությունները, յուրացրել էին ծիսական գործողությունների համար եղած ազգային բանավոր և երաժշտական նյութը, պատրաստել էին Համբարձման ծիսական կերակուր՝ կաթնով կամ կաթնապուր: Ծիսական երգերով հյուսեցինք ծաղկեպսակ, կազմեցինք ծաղկեփնջեր: Նախօրոք ժողովրդական բանահյուսությունից, ծիսական երգերից գտել էինք բարխտագուշակ թափառիկ խաղիկների նմուշներ, որից օգտվելով՝ ստեղծել էինք նաև մերը: Ծեսի երկու օրվա գործողությունները իրականացվեց մեկ օրվա ընթացքում: Մեր երեխաները, որոնք մեր ծիսական արարողակարգի պարտադիր մասնակիցներն են, բնական ու անմիջական մասնակցությունն ունեցան՝ կատարելով իրենց դերը և սահուն ներառվելով այդ գործընթացին:

Ծաղկազարդ (Ծառզարդար). Քնից արթնացնում ենք ծառի

Ծառզարդարին ծառին քնից արթնացնելու համար փոքր ճիպոտով թեթև խփում են և ասում. «Արթնացի՛ր, բերք տուր, թե չէ՝ կկտրեմ»: Սա այժմ էլ Աշտարակում կատարվում է ծեսի նախօրեին, որը նպատակ ունի քնած, բերք չտվող ծառին «արթնացնել և հիշեցնել, որ պտղատու ծառը պետք է բերք տա»: